ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մի շարք չինովնիկներ անդամագրվում են ՀՀԿ-ին

Մի շարք չինովնիկներ անդամագրվում են ՀՀԿ-ին
22.02.2019 | 02:55

Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ և այլք, վերջին շրջանում ակտիվորեն անդամագրվում են ՀՀԿ-ին: Վերջիններս, ըստ երևույթին, չեն համակերպվում նոր իշխանությունների վարած քաղաքականությանը, ու հանուն գաղափարի, անդամագրվում են «Հանրապետականին»: «Նրանց վերադասները, իհարկե, տեղյակ չեն, որ պետական չինովնիկներն անգամ չեն վստահում իրենց ու անդամագրվում են կուսակցությանը: Մեր շարքերը համալրում են նաև գործարարները: Խոսքը խոշոր ձկների մասին չէ, այլ մանր ու միջին բիզնես անող ձեռներեցների, որ մեզ հետ ճանապարհ են ուզում անցնել»,- «Իրատեսին» ասաց ՀՀԿ-ի մեր աղբյուրը:


Նշեց նաև, որ մոտ ժամանակներս փոփոխություններ կլինեն «Հանրապետականի» ներսում, կփոխվի խորհրդի կազմը: Ներքաղաքական զարգացումների հետ կապված՝ գուցե հայտարարությամբ հանդես գան. «Չի բացառվում, որ իր պաշտոնաթողության օրը Սերժ Սարսգյանը ելույթ ունենա: Նա առայժմ չի լքի կուսակցության նախագահի աթոռը, անելիքներ կան»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ